Դեղամիջոցներ
Խմե՞լ, թե` չխմել։ Ինչպե՞ս ճիշտ ընդունել ցավազրկողները
Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր ճնշել ցավազրկողներով։ Ո՞ր դեպքերում և ինչու՞ չի կարելի խմել ցավազրկողներ, իսկ ե՞րբ է այն անհրաժեշտ։
Ցավի ի՞նչ տեսակներ են լինում
Ցավն օրգանիզմում որևէ խանգարման կամ ախտաբանության մասին վկայող ազդակ է։ Այն տարբերվում է իր ինտենսիվությամբ. կարող է առաջանալ պարբերաբար կամ մշտապես տանջել։
Բժիշկները ցավը դասակարգում են երկու խմբի.
- Սուր ցավ: Ցավն առաջանում է հանկարծակի։ Այն կտրուկ է, ակտիվ արտահայտված։ Հիմնականում պացիենտը կարողանում է հստակ ասել անհարմարություն առաջացնող պատճառը (անկում, վնասվածք, սալջարդ)։
- Քրոնիկ ցավ։ Այն կարող է պացիենտին տանջել մի քանի օր, շաբաթ, ամիս։ Ի սկզբանե, աննշան ցավ է առաջանում, իսկ հետո աստիճանաբար աճում է։ Բազմաթիվ ախտաբանություններ ուղեկցվում են ցավային համախտանիշով (ռևմատիզմ, արթրոզ, ուռուցքային հիվանդություններ և այլն)։
Ցավի դասակարգումն` ըստ տեղակայման
Կախված նրանից, թե որ շրջանում է առաջանում անհարմարավետություն, բժիշկները տարբերում են ցավի հետևյալ տեսակները.
1. Մարմնական ցավ։ Տհաճ զգացողություններն առաջանում են ի պատասխան մաշկային ծածկույթների կամ խորանիստ կառուցվածքների վնասման (մկաններ, ոսկրեր, կապաններ)։ Մարմնական ցավային համախտանիշը կրում է մշտական, արտահայտված բնույթ։ Պացիենտը կարող է հստակ որոշել անհանգստացնող շրջանը։ Ցավը կարող է լինել.
- մակերեսային (ընդգրկված է միայն մաշկը),
- խորը (վնասված է ոսկրամկանային համակարգը)։
2. Ընդերային ցավ։ Այս ցավն առաջացնում են ներքին օրգանների խանգարումներից, որին կարող են նպաստել բորբոքային գործընթացները, քրոնիկական հիվանդությունները։ Հաճախ տհաճ զգացողությունները կրում են մշտական բնույթ։ Երբեմն հիվանդի համար դժվար է հստակ ցույց տալ անհարմարավետության էպիկենտրոնը։ Ցավը կարող է ճառագայթել հարևան շրջաններ։
Եթե ցավի տեղակայումը չի համապատասխանում վնասման շրջանին, ապա այն դասակարգում են.
- Պրոյեկցված։ Ըստ տհաճ զգացողությունների և ախտանշանների, կարելի է որոշել օրգանիզմում տեղի ունեցող խանգարումների բնույթը։ Օրինակ, միջողային սկավառակների և նյարդարմատների ճնշման ժամանակ ցավը զգացվում է մարմնի նյարդավորվող հատվածում (ծակծկոցներ, ձեռքերի, ոտքերի թմրածություն)։
- Արտացոլված։ Ներքին օրգանների վնասումը ցավեր առաջացնում է մարմնի հեռավոր հատվածներում։
Դասակարգումն` ըստ ցավի բնույթի
Ցավային զգացողությունների արտահայտվածությունը որոշելու համար մշակվել է ցավի հատուկ սանդղակ։ Գնահատումն իրականացվում է 10 բալային համակարգով։
Զգացողությունների ինտենսիվությունը որոշվում է հետևյալ համակարգով.
- 0 ՝ ցավը լիովին բացակայում է,
- 1՝ աննշան, թույլ անհարմարավետություն,
- 2՝ գրգռող զգացողություններ, սակայն` թույլ արտահայտված,
- 3 ՝ նկատելի ցավ, որը պարբերաբար շեղում է գործերից, սակայն այդպիսի անհարմարավետությանը կարելի է ընտելանալ,
- 4 ՝ չափավոր տհաճ զգացողություններ, որոնք կարելի է անտեսել, սակայն ցավը հաճախ հիշեցնում է իր մասին,
- 5 ՝չափավոր ուժեղ անհարմարավետություն, որը կարելի է կարճ ժամանակով անտեսել, սակայն` որոշակի ջանքերի դեպքում,
- 6 ՝ ուժեղ ցավ, այն խանգարում է ցանկացած զբաղմունքին և թույլ չի տալիս կենտրոնանալ որևէ խնդրի վրա,
- 7 ՝ խիստ անհարմարություն, որը լիովին ուշադրություն է պահանջում, սահմանափակում է շփման և աշխատանքի հնարավորությունները,
- 8 ՝ ինտենսիվ, արտահայտված ցավ, այն թույլ չի տալիս կատարել սովորական գործերը և սահմանափակում է շփումը շրջապատի հետ,
- 9 ՝ տանջող անհարմարավետություն, որի ժամանակ հիվանդը տնքում է և գոռում,
- 10 ՝ անտանելի, խիստ արտահայտված ցավ, որի ժամանակ հնարավոր է գիտակցության կորուստ, զառանցանքային վիճակ։
Ցավ։ Դիմանա՞լ, թե` չդիմանալ
Ընդունված է այն կարծիքը, որ կարելի է մի քիչ դիմանալ և ցավը կանցնի։ Բժիշկները պնդում են, որ այդ որոշումը սխալ է։ Երբեմն այն կարող է բերել ծանր հետևանքների։
Ցավին «շատ դիմանալը» հղի է հետևյալ բարդություններով.
- Գործընթացի քրոնիկացում։ Ցավը, որը չի վերացվում, կարող է դառնալ մշտական։
- Նյարդային կառուցվածքների քայքայում։ Երկարատև անհարմարավետությունը բերում է նյարդային վերջույթների վնասման։
- Հոգեհուզական վիճակի վատացում։ Քրոնիկական ցավի ֆոնին հիվանդը դառնում է դյուրագրգիռ, առաջանում է տագնապի զգացում։ Տեղի են ունենում տրամադրության մշտական անկումներ։
- Ախտաբանությունների զարգացում։ Ցանը օրգանիզմում նպաստում է բարդ գործընթացների առաջացմանը, որոնք ուժեղացնում են անհարմարավետությունը և կարող են բերել սրտի, անոթների հիվանդության զարգացման։
Ցավի դեմ պայքարի եղանակները
Եվ այսպես, ո՞ր ցավը չի կարելի հանդուրժել։ Բժիշկները կարծում են, որ ցանկացած անհարմարավետություն պետք է վերացնել։ Երբեմն տհաճ զգացողություններից օգնում են ազատվել ցավազրկողները։ Սակայն որոշ դեպքերում դրանք դառնում են պակաս արդյունավետ։
Սովորաբար, բժիշկները խորհուրդ են տալիս ցավը վերացնել ցավազրկողներով։
- Գլխացավեր. տհաճ զգացողությունները կարելի է վերացնել ոչ ստերոիդ հակաբորբոքիչներով (ՈՍՀԲ);
- Աննշան վնասվածքներ (ձգումներ, սալջարդ). միջին ուժգնության ՈՍՀԲ,
- Ցավեր երիկամներում (բացի խիթից). համակցված ցավազրկողներ, սպազմոլիտիկներ,
- Միջին աստիճանի վնասվածքներ (վիրավորումներ, այրվածքներ, կոտրվածքներ). ՈՍՀԲ, ափիոնատիպ ցավազրկողներ,
- Թեթև ցավեր` մեջքի շրջանում, վերջույթներում. ՈՍՀԲ,
- Ոսկրամկանային համակարգի քրոնիկ անհարմարավետություն. ափիոնատիպ նյութեր,
- Դաշտանային ցավեր. սպազմոլիտիկներ։
Եթե մեկ հաբի ընդունումից հետո ցավը չի անցնում, ապա դեղի կրկնակի ընդունումը նպատակահարմար չէ։ Անհրաժեշտ է դիմել բժշկի։
Ե՞րբ չի կարելի ցավազրկողներ ընդունել
Գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, երբ ցավազրկողների ընդունումը բացարձակապես հակացուցված է։ Ցավազրկողների ընդունումը կարող է աղավաղել կլինիկական պատկերը և բերել բուժման ռազմավարական սխալների։ Ո՞ր ցավերի դեպքում չի կարելի ցավազրկել։
Բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել ցավազրկողներից հետևյալ դեպքերում.
- Որովայնի ցավ։ Սուր, ուժեղ անհարմարավետությունը կարող է ազդարարել ծանր ախտաբանությունների մասին, ինչպիսիք են` աղիքային անանցանելիությունը, պերիտոնիտը, ապենդիցիտը։ Կանանց մոտ որովայնի սուր ցավ կարող է առաջանալ արտարգանդային հղիության կամ այլ գինեկոլոգիական խնդիրների դեպքում։ Նշված բոլոր ախտաբանությունները պահանջում են վիրաբույժի անհետաձգելի միջամտություն։
- Ցավ հետկրծոսկրային շրջանում։ Այս շրջանում տեղակայված է սիրտը։ Այդ պատճառով անտեսել անհարմարավետությունը կամ այն ցավազրկողներով վերացնել` կտրականապես արգելված է։ Ցավերը, որոնք ուղեկցվում են այրոցով, կրծքավանդակում ճնշման զգացումով, կարող են վկայել սիրտ-անոթային ախտաբանության զարգացման կամ սրացման մասին։ Ցանկացած ժամանակ դրանք կարող են բարդանալ ինֆարկտով։ Այդպիսի իրավիճակներում նպատակահարմար է ընդունել նիտրոգլիցերին և կանչել շտապօգնություն։
Կարդացեք նաև
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...
Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը...
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև...
Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...
Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն